National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.02.2023
Խորհրդարանը քննարկել է պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը
1 / 9

«2023 թ. հունվարի 20-ին քրեական վարույթով հսկող դատախազը, ղեկավարվելով ՔԴ օրենսգրքի 38-րդ հոդվածով, առաջարկել է Գլխավոր դատախազին քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել Ազգային ժողով: Առաջարկության ներկայացման համար հիմք է հանդիսացել Գլխավոր դատախազությունում քրեական վարույթի ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքների առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար». ՀՀ ԱԺ փետրվարի 8-ի նիստում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ըստ Աննա Վարդապետյանի՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որ Արմեն Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ գործադիր տնօրեն, ԵՊԲՀ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, եւ ընդգրկված լինելով հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թ. փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն:

Գլխավոր դատախազը ներկայացրել է կեղծ եզրակացության բովանդակությունը, Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունները, այդ թվում անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերեւի հիվանդությունը), Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքները, մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունները, եւ հետմահու իրականացված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները: Տեղեկացվել է, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են նաեւ փորձագետներ, որոնց նկատմամբ եւս հարուցվել են քրեական գործեր:

ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի մանրամասները` այստեղ:

Ներկայացրած փաստաթղթերի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, ՔԴՕ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածներով՝ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն հանրային քրեական հետապնդում հարուցելու Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ:

Պատգամավորների հարցադրումները վերաբերել են փորձագետների եզրակացության մանրամասներին, գործի հավանական հնարավոր պատվիրատուներին:

««Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ»,- հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության տեղը, ժամը եւ կարգը. քվեարկությունը կկայանա փետրվարի 9-ին:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am